Նա հորդորեց դատարանին՝ ճիշտ որոշում կայացնել․ «Ցույց տվեք, որ չեք մնացել դատախազի կաղապարի մեջ և դարձել եք դատավոր»,- ասաց Արամ Օրբելյանը։
Դատախազ Աշոտ Ժամկոչյանի խոսքով՝ հետագա միջնորդությունները, որոնք պետք է բերի պաշտպանական կողմը, չեն կարող շաղկապվել քրեական հետապնդումը չդադարեցնելու մասին դատարանի որոշման հետ։
Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ։